Single Blog Title

This is a single blog caption

«Ատլետիկը» ընդհատել է «Բարսելոնայի» տպավորիչ շարքը, որը ձգվում էր ուղիղ մեկ տարի

Լա լիգայի 23-րդ տուրում «Ատլետիկը» և «Բարսելոնան» հաղթողին չպարզեցին՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։

Ինչպես հաղորդում է Opta-ն, «Աթլետիկը» ընդհատեց «Բարսելոնայի» 37 խաղ տևող տպավորիչ ցուցանիշը Լա լիգայում։ Կատալոնացիները նախորդ 37 խաղերում մրցակցի դարպասը առնվազն մեկ գնդակ ուղարկել էին։

Հատկանշական է, որ վերջին անգամ «կապտանռնագույնները» մրցակցի դարպասի բանալին չէին գտել նախորդ տարվա հենց այդ նույն օրը։ Այդ ժամանակ «Խետաֆեն» կանգուն մնաց ողջ հանդիպման ընթացքում։