Single Blog Title

This is a single blog caption

«Ատլետիկոն» զգուշացրել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ատլետիկոն» զգուշացրել է «Բարսելոնային», որ պայքարելու է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսի համար մինչև վերջ։

«Խետաֆեի» հետ ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» Լա Լիգայում երկրորդ հորիզոնականում գտնվող Մադրիդի «Ատլետիկոյից» առաջ է 7 միավորով։

Այդ հանդիպումից հետո «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հայտարարել է. «Մենք պայքարելու ենք մինչև վերև։ Մենք դեռ հանդիպելու ենք «Բարսայի» հետ։ Դա շատ հետաքրքիր կլինի»,- նրա խոսքերն է մեջբերում Express-ը։