Single Blog Title

This is a single blog caption

«Ատլետիկոն» և «Բարսելոնան» հետաքրքված են «Ռասինգի» 19-ամյա արգենտինացի հարձակվող Մարտինեսի ծառայություններով

«Ռասինգ Ավելյանեդայի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը հետաքրքրել է իսպանական ակումբներին:

19-ամյա հարձակվողի գործակալը արդեն բանակցել է «Ատլետիկոյի» հետ, որը պատրաստ է վճարել 9 միլիոն եվրո կազմող նրա հրաժարագինը և վարձակալության իրավունքով թողնել նրան Արգենտինայում ևս մեկ մրցաշրջան:

Բացի այդ, խաղացողի գործակալները հանդիպել են նաև «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ:

«Ռասինգը» ցանկանում է համոզել Մարտինեսին երկարաձգել պայմանագիրը՝ նրա հրաժարագինը բարձրացնելով մինչև 15 միլիոն եվրո:

Նախորդ մրցարջանում Լաուտարո Մարտինեսը արգենտինական լիգայում անցկացրած 23 խաղերում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: