Single Blog Title

This is a single blog caption

Արտուրը պատմել է, թե ինչպես է Նեյմարն ազդել իր՝ «Բարսա» տեղափոխության վրա

«Բարսելոնայի» նորեկ Արտուրը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ազդե՞լ է իր՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու որոշման վրա:

«Ազդե՞լ է արդյոք Նեյմարը իմ՝ «Բարսելոնա» տեղափոխության վրա: Այո, երբ ես մտածում էի առաջարկի վերաբերյալ, նա ինձ հաղորդագրություններ էր ուղարկում, որոնցում դրական էր խոսում ակումբի մասին: Նա պատմում էր՝ ինչ հիանալի է «Բարսելոնան», մարդիկ այստեղ որքան լավն են ու քաղաքն ինչ հիանալի է, ու դա օգնեց ինձ որոշում կայացնել»,- Արթուրի խոսքերն է փոխանցում Sport.es-ը: