Single Blog Title

This is a single blog caption

Արտուրո Վիդալ․ «Դեմբելեն պետք է հասկանա, թե ինչ է ուզում կյանքից»

«Բարսելոնայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է իր թիմակից Ուսման Դեմբելեի մասին։

«Ուսմանն ահռելի տաղանդով ֆուտբոլիստ է։ Երբ նա հասունանա, կդառնա «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի համար կարևոր խաղացող, բայց, ակնհայտ է, նրան պետք է մեծանալ, լսի իր մարմնին, ավելի լավ նախապատրաստվի, որպեսզի խուսափի վնասվածքներից։ Եթե ցանկանում եք լինել լավագույնը, ապա պետք է կանգնեք, ուտեք ու պառկեք քնեք՝ մտածելով ֆուտբոլի մասին։ Կարծում եմ, որ Ուսմանը ինչ-որ պահի կհասկանա, թե ինչ պետք է անի։

Շատ եմ շփվում նրա հետ։ Նա լավ տղա է, ցանկանում է դառնալ լավագույնը։ Դեմբելեն «Բարսա» է եկել 20 տարեկան հասակում՝ առանձնապես առանց փորձի։ Ուսմանը պետք է հասկանա, թե ինչ է նա ուզում կյանքից, գիտակցի, թե որտեղ ու ում հետ է խաղում։ Կարծում եմ, որ կտեսնեմ նրա աճը։ Նա պետք է շարունակի նույն կերպ», – Վիդալի խոսքերն է մեջբերում L’Equpe պարբերականը։