Single Blog Title

This is a single blog caption

Արթուրը կսպասի «Բարսային»

Բրազիլական «Գրեմիոյի» կիսապաշտպան Արթուրը որոշել է սպասեկ «Բարսելոնայի» առաջարկին:

Ռոբերտ Ֆերնանդեսը վերադարձել է «Բարսելոնա»՝ բավական արդյունավետ հետազոտություններով:

«Բարսելոնայում» արդեն գրանցել են Արթուրի անունը տրանսֆերային շորթ-լիստում: Այն ամենը, ինչ կատարվել է վերջին շրջանում բրազիլացի ֆուտբոլիստների տրանսֆերների հետ, տարակուսանք է առաջացնում: Յերրի Մինայի շուրջ ստեղծված արտասովոր իրավիճակը, նախկինում՝ Գաբրիել Ժեզուսը, կամ «Ֆլումինենսեի» եռյակը՝ Ժերսոնը, Քենեդին եւ Մառլոնը:

Արթուրի իրավիճակը այնքանով է տարբերվում, որ կա Լիբերտադորեսի գավաթը, Աշխարհի առաջնություն մեկնելու շանսերը, ուստի նա դեռ հավանական տրանսֆեր է կատալոնական ակումբի համար: