Single Blog Title

This is a single blog caption

«Արսենալը» համաձայնել է ձեռք բերել Սուարեսին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մոտ է «Արսենալ» տեղափոխությանը: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը ցանկանում էր միայն վարձակալել Սուարեսին, սակայն կատալոնացիները պարտադրում էին պայմանագրում ամբողջական տրանսֆերը գնելու կետ ավելացնել:

Հաղորդվում է, որ «Արսենալը» համաձայնել է ձեռք բերել Սուարեսի լրիվ տրանսֆերը: Գործարքի արժեքը կարող է կազմել 16 մլն եվրո: