Single Blog Title

This is a single blog caption

«Արսենալը» և «Յուվենտուսը» կպայքարեն «Բարսայի» ֆուտբոլիստի համար

«Արսենալն» ու «Յուվենտուսը» հետաքրքրվում են «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշի ծառայություններով: Այս մասին հայտնում է Metro-ն:

Կատալոնական ակումբը Գոմեշի համար պահանջում է 20 մլն եվրո, սակայն երկու ակումբներն էլ պատրաստ չեն այդքան գումար վճարել պորտուգալացի կիսապաշտպանի համար:

Գոմեշը չի հայտնվել «Բարսելոնայի»՝ ԱՄՆ մեկնող ֆուտբոլիստների ցանկում, որոնք կպատրաստվեն հաջորդ մրցաշրջանին: