Single Blog Title

This is a single blog caption

Արգենտինայում հետաքննում են իշխանության կողմից Մեսսիին լրտեսելը

Արգենտինայի դաշնային դատավոր Ռուդոլֆ Կորրալը հետաքննություն է սկսել` պարզելու «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ երկրի նախկին նախագահ Մաուրիսիո Մարկիի հանձնարարությամբ լրտեսության օրինականությունը։Այս մասին հաղորդում է Marca-ն։

Լրտեսվողների ցանկում 60 քաղաքացի է հայտնվել, այդ թվում` արգենտինական հարկային ծառայության տվյալների բազայում գտնվող Լիոնել Մեսսին։

Հետաքննությունը սկսվել է միայն 2020-ին, բայց դեռ 2 տարի առաջ իսպանացի լրագրող Կառլոս Պանյին հայտնել էր, որ Մեսսիին հետևում են «Պանամական փաստաթղթերում» հայտնվելու պատճառով։