Single Blog Title

This is a single blog caption

Անխել Ռոդրիգես. «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է

«Խետաֆեի» հարձակվող Անխել Ռոդրիգեսը խոսել է «Բարսելոնայի» դեմ կիրակի օրը կայանալիք հանդիպման մասին։

 

««Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է, կամ գոնե լավագույններից մեկը։ Իսկ այս մրցաշրջանում այն շատ բարձր մակարդակ է ցուցադրում և, անշուշտ, բարդ մրցակից է։

Մենք պետք է շատ զգոն լինենք և սխալներ թույլ չտանք. «Բարսելոնան» գիտի՝ ինչպես պատժել մրցակցին։

Մենք լավ ենք պատրասվել, հույս ունենք լավ հանդես գալ»,- Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։