Single Blog Title

This is a single blog caption

Անտոնիո Ադան. «Մեսսին գեղեցիկ է դարձնում այս սպորտաձևը»

«Բետիսի» դարպասապահ Անտոնիո Ադանը խաղի ավարտից հետո խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, գրում է Sport.es-ը։

 
«Ամեն մի հանդիպման ժամանակ Մեսսին ապացուցում է, որ պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Առաջին խաղակեսի ընթացքում նա չէր երևում, իսկ երկրորդ խաղակեսին թվում էր, թե պարզապես քայլում է, բայց երկու գոլ խփեց և կատարեց հրաշալի փոխանցումներ։ Դա Մեսսին է, և պետք է շնորհավորել նրան, քանի որ նա գեղեցիկ է դարձնում այս մարզաձևը»,_ ասել է Ադանը։

Հիշեցնենք, որ Պրիմերայի 20-րդ տուրում «Բարսելոնան» «Բեսիսի» դեմ արտագնա հանդիպմանը հաղթեց 0։5 հաշվով։