Single Blog Title

This is a single blog caption

Անսովոր կետ Ալենյայի պայմանագրում

Նախորդ ամռանը Կառլես Ալենյան նոր պայմանագիր էր կնքել «Բարսելոնայի» հետ, որը նախատեսված է 3 մրցաշրջանի համար: Սակայն կա մեկ անսովոր կետ, որը կապված է նրա ապագայի հետ: Ակումբն իրավունք ունի առանց ֆուտբոլիստի համաձայնության եւս երկու տարով երկարաձգել պայմանագիրը, սակայն այդ դեպքում պետք է երաշխավորի Ալենյայի տեղը առաջին թիմի կազմում, իսկ հրաժարագինը հասցնի 75 միլիոն եվրոյի, եւ, իհարկե, բարձրացնի աշխատավարձը:

Սակայն բացառված չէ, որ հաջորդ մրցաշրջանում Ալենյան վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբ: Իսպանացին լավ անուն ունի՝ ի շնորհիվ լուրջ առաջընթացի եւ բազմաթիվ ուժեղ ակումբների կողմից ունեցած հետաքրքրվածության: