Single Blog Title

This is a single blog caption

Անգլիական գրանդը սուպերառաջարկ է պատրաստում «Բարսայի» աստղի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի տրանսֆերը: Այս մասին հայտնում է Daily Star-ը՝ հղում կատարելով Don Balon-ին:

Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է հետաքրքրված կատալոնական ակումբի դարպասապահի ծառայություններով: Հաղորդվում է, որ ՄՅՈւ-ն պատրաստ է վճարել գերմանացի դարպասապահի հրաժարագինը, որը կազմում է 180 մլն եվրո:

Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը Տեր Շտեգենին դիտարկում է որպես Դավիդ Դե Խեայի փոխարինող, ով ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: