Single Blog Title

This is a single blog caption

Անգլիական գրանդը դիտարկում է Տեր Շտեգենին գնելու տարբերակը

Լոնդոնի «Չելսին» դիտարկում է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին գնելու տարբերակը:

Այս մասին գրում է Daily Express-ը:

Ըստ աղբյուրի՝ Ֆրենկ Լեմպարդը գոհ չէ Կեպա Արիսաբալագայի խաղից: Իսպանացու ծառայություններով էլ հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը», այս պատճառով «Չելսին» ցանկանում է աղմկահարույց տրանսֆեր կատարել:

Ավելի վաղ խոսվում էր, որ Տեր Շտեգենի ծառայություններով հետաքրքրվում են «Բավարիան» և «Յուվենտուսը»: