Single Blog Title

This is a single blog caption

Անգլիական ակումբները հետաքրքրված են «Բարսայի» դարպասապահի ծառայություններով

Անգլիական «Չելսին» և «Արսենալը» հետաքրքրված են «Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Լոնդոնյան ակումբները պատրաստ են հոլանդացի դարպասապահի համար վճարել 35 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Սիլեսենի հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո: Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը չի պատրաստվում բաց թողնել Սիլեսենին: