Single Blog Title

This is a single blog caption

Անդուխար Օլիվեր․ «Ռամոսը պետք է հեռացվեր»

Իսպանիայի Պրիմերայի 26-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպման (0:1) առաջին կեսի վերջնամասում տանտերերի ավագ Սերխիո Ռամոսը ձեռքով հարվածեց Մեսսիի դեմքին։

Դրվագի վերաբերյալ կարծիք է հայտնել իսպանացի մրցավար Խուան Անդուխար Օլիվերը։ Նրա պնդմամբ, Ռամոսը պետք է հեռացվեր։

«Ռամոսը արժանի էր կարմիր քարտի։ Նա իր ձեռքով միտումնավոր հարվածեց Մեսսիին։ Նա պետք է հեռացվեր։ Մրցավարը սխալվեց՝ նրան չհեռացնելով»,-Անդուխարի խոսքերն է մեջբերում Marca-ն։