Single Blog Title

This is a single blog caption

Անդրես Ինիեստա. «Առաջնությունում հաղթելու հույս ունենալու համար պետք է հաղթենք «Ռեալին» արտագնա խաղում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է Իսպանիայի առաջնությունում հաղթելու համար մղվող պայքարի մասին:

«Մենք պարտվեցինք «Դեպորտիվոյին» և ոչ-ոքի խաղացինք «Լաս Պալմասի» հետ: Հիմա, որպեսզի հույս ունենանք առաջնությունը հաղթելու, պետք է հաղթենք «Ռեալին» արտագնա խաղում:

Ինձ համար ճգնաժամային շրջանն արդեն անցել է, ես գոհ եմ թիմի գրանցած հաջողություններից: Այս մրցաշրջանը տարօրինակ ստացվեց մի քանի պատճառներով, բայց ես արդեն վերգտել եմ լավագույն մարզավիճակս: Հուսով եմ մրցաշրջանի մնացած մասն էլ այս կերպ կանցկացնեմ:

Մենք դեռ կանք բոլոր մրցաշարերում, բայց կարող ենք մնալ առանց գավաթների, եթե ամեն ինչ ճիշտ չանենք».- ասել է Ինիեստան