Single Blog Title

This is a single blog caption

Անդրե Գոմեշը Վալվերդեին խնդրել է հունվարին իրեն բաց թողնել «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը խնդրել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին թույլ տալ լքել ակումբը հունվարին։

Ֆուտբոլիստը պատրաստ է խաղալ վարձավճարով կամ ամբողջովին տեղափոխվել այլ ակումբ։ Գոմեշը ցանկանում է խաղալ 2018 թվականի աշխարհի առաջնությունում։ Դրա համար նրան անհրաժեշտ է խաղային պրակտիկա։ «Բարսելոնայում» նրան չի բավարարում խաղաժամանակը։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա պորտուգալացի կիսապաշտպանը պրիմերայում անցկացրել է 9 խաղ և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։