Single Blog Title

This is a single blog caption

Անդրե Գոմեշ. «Մտածում եմ միայն թիմին օգնելու մասին»

Շոկային հարցազրույցից հետո, որում  ներկայացրել էր, թե ինչպես է քննադատությունն ազդում իր վրա, «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը նշել է, որ բազմաթիվ աջակցող հաղորդագրություններ է ստացել «Բարսելոնայի» և այլ թիմերի երկրպագուներից:

Ֆուտբոլիստը պատասխանել է նամակներին սոցիալական ցանցերում արված գրառմամբ և շնորհակալություն հայտնել  բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն դժվար պահին:

«Շատ շնորհակալություն  բոլոր հաղորդագրությունների համար: Ես շատ լավ եմ: Մտածում եմ միայն թիմին օգնելու մասին, այնպես որ մենք կարողանանք ևս մեկ կախարդական գիշեր ապրել «Կամպ Նոուում»:

Դա միակ բանն է, որ կարևոր է»,- գրել է պորտուգալացին: