Single Blog Title

This is a single blog caption

Անդրե Գոմեշ. «Երկրպագուների վերաբերմունքը ինձ թևաթափ է անում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը խոսել է իր նկատմամբ ակումբի երկրպագուների վերաբերմունքի և թիմում հարմարվելու իր դժվարությունների մասին։

«Մարզումները լավ են անցնում, թիմակիցներս իմ նկատմամբ լավ են տրամադրված, աջակցում են ամեն հարցում։

Բայց երկրպագուների վերաբերմունքը ինձ թևաթափ է անում։ Հաճախ ցանկություն չեմ ունենում որևէ մեկի հետ շփվելու, չեմ ցանկանում որևէ մեկին խանգարել։

Նույնիսկ տնից դուրս գալու ցանկություն չունեմ. մարդիկ դրսում ինձ ճանաչում են, ես զգում եմ նրանց վատ վերաբերմունքը։ Ես ամաչում եմ դրանից»,_ Գոմեշի խոսքերն է մեջբերում Marca-ն։