Single Blog Title

This is a single blog caption

Անդրե Գոմեշ. ««Բարսելոնայում» ճնշումը մեծ է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը ընդգծել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում և չի ցանկանում լքել այն, չնայած այդ մասին շրջանառվող լուրերին: Պորտուգալացին, որը հազվադեպ է դաշտ դուրս գալիս, հայտնվել էր Չեմպիոնների լիգայի «Սպորտինգի» հետ խաղի մեկնարկային կազմում:

«Ես երջանիկ եմ, որ «Բարսելոնայի» խաղացող եմ: Այս ակումբից ավելի բարձր ոչինչ գոյություն չունի: Այդ պատճառով ես շատ ուրախ եմ: Բայց կարևոր է հասկանալ, որ նման մակարդակում ճնշումը շատ մեծ է: Ամեն օր պետք է պայքարել և հաղթել: Երբեմն ամեն ինչ լավագույն ձևով չի դասավորվում: Բայց մենք պետք է հարմարվենք պայմաններին: Իմ բախտը բերել է, որ այստեղ եմ հայտնվել»,- Գոմեշի խոսքերն է մեջբերում A Bola-ն: