Single Blog Title

This is a single blog caption

Ալոնսո. ««Չելսին» անվախ է լինելու «Բարսելոնայի» հետ խաղում»

Մարկոս Ալոնսոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» հետ ոչ-ոքիից հետո նշել է, որ պատասխան խաղում իր թիմն առանց որևէ վախի է խաղալու:

«Մենք չենք վախենում: Հիմա մենք կարևոր խաղեր ունենք Պրեմիեր լիգայում. մենք պետք է կենտրոնանք դրանց վրա, իսկ հետո լավ պատրաստվենք այս հանդիպմանը: Մենք պետք է փորձենք այնտեղ ևս մեկ լավ խաղ անցկացնել, և տեսնենք, թե ինչ կլինի:

Ես կարծում եմ՝ մենք լավ էինք վերահսկում խաղը: Մենք շատ լավ պաշտպանվեցինք և ես մի փոքր հիասթափված եմ, որ մենք չենք հաղթել: Բայց մենք դրական արդյունքով ենք հեռանում: Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք խաղալ և հաղթել այնպիսի մեծագույն թիմի, ինչպիսին «Բարսելոնան» է:

Ոչ-ոքին հիասթափեցնող արդյունք էր: Մենք կատարյալ խաղ անցկացրինք բացի այն մեկ սխալից, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ: Դա տեղի ունեցավ, և հիմա մենք պետք է մտածենք հաջորդ խաղի մասին, այլ ոչ թե նրա, ինչն արդեն տեղի է ունեցել:

Մենք պետք է վերցնենք բոլոր դրական բաները և տեղափոխենք այն Բարսելոնա, քանի որ այնտեղ ավելի դժվար է լինելու: Բայց մենք կարող ենք դա անել և կպայքարենք մինչև վերջ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Goal-ը: