Single Blog Title

This is a single blog caption

Ալկասեր. «Գոլեր խփելով՝ Վալվերդեի վրա ճնշում չեմ գործադրում»

«Բարսելոնայի» հարձակվող Պակո Ալկասերը մեկնաբանել է իր խաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սպորտինգի» հետ մրցավեճում: Էռնեստո Վալվերդեի սաները 2-0 հաշվով հաղթանակի հասան մրցակցի նկատմամբ, իսկ ինքը Ալկասերը գոլի հեղինակ դարձավ:

«Գոլեր խփելով՝ ես ճնշում չեմ գործադրում Վալվերդեի վրա: Ես հանդես եմ գալիս անհրաժեշտ մակարդակով և ինձ համար ամենակարևորը՝ թիմի համար օգտակար լինելն է: Հպարտ եմ, որ դա անելու հնարավորություն ունեմ: Իմ առաջին մրցաշրջանը «Բարսելոնայում» ոչ ոք չի հիշում, բայց ինձ համար դա դժվար շրջան էր: Եվ եթե ես հիմա գոլեր եմ խփում, ապա միայն թիմակիցներիս շնորհիվ»,- Ալկասերի խոսքերն է մեջբերում Sport-ը: