Single Blog Title

This is a single blog caption

Ալիսոն. «Մեսսին շատ է օգնել ինձ»

«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը նշել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին օգնել է իրեն՝ աճել խաղային առումով, ինչպես նաև կարծիք է հայտնել հավաքականում իր խաղընկեր Էդերսոնի մասին:

«Երբ մենք խաղում ենք լավագույնների դեմ, աճում ենք: Եվ Մեսսին ինձ շատ է օգնել: Նրա դեմ խաղից ինձ մնացել են միայն լավ հիշողություններ:

Մենք Էդերսոնի հետ միշտ մրցակցում ենք, որպեսզի լավագույնները լինենք: Բայց ես երբեք նրան մրցակից չեմ համարել, մենք աջակցում ենք միմյանց: Երբեմն բառերս չեն հերիքում, որ ասեմ, թե նա ինչ է նշանակում ինձ համար», – Ալիսոնի խոսքերն է մեջբերել France Football-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ալիսոնը դարձավ լեգենդար դարպասապահ Լև Յաշինի անվան մրցանակի առաջին դափնեկիրը: Մեսսին կարիերայում 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»: