Single Blog Title

This is a single blog caption

Ալեիշ Վիդալ. «Բժիշկներն ինձ վրա ծիծաղում էին ապաքինման ընթացքում»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ալեիշ Վիդալը պատմել է, թե ինչպես է անցել փետրվարի սկզբին ստացած իր ոտնաթաթի վնասվածքի ապաքինումը:

Վնասվածքը 27-ամյա իսապանացին ստացել է Պրիմերայի 22-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (6:0):

Սկզբում բժիշկները խաղացողի վերականգնման ժամկետը գնահատեցին մոտ հինգ ամիս, բայց նա վերականգնվեց գործնականորեն երկու անգամ քիչ ժամանակահատվածում:

Երեկ Վիդալը դուրս եկավ փոխարինման 83-րդ րոպեին Իսպանիայի գավաթի զրափակիչ խաղում «Ալավեսի» դեմ՝ փոխարինելով Իվան Ռակիտիչին:

«Աշխատանքը և ինքնավստահությունը իմ ուժերի նկատմամբ տվեց արդյունք: Ամենօրյա ծանր աշխատանքը թույլ տվեց ինձ ստանալ հաճույք և մասնակցել խաղի վերջին մի քանի րոպեին: Ես շատ երջանիկ եմ:

Ճշմարտությունն այն է, որ բժիշկները ծիծաղում էին ինձ վրա, երբ ես ասում էի, որ կվերադառնամ գավաթի եզրափակչին: Նրանք ինձ տվել էին հինգ ամիս վերականգնվելու համար: Սակայն ինձ հաջողվեց ապաքինվել արագ: Դրանում ինձ օգնեց իմ մարզավիճակի նկատմամբ լավ վերաբերմունքը: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը մտածել է, որ ես կատակում եմ եզրափակչին մասնակցելու հարցում, սակայն դա ընդհանրապես կատակ չէր»,-ասել է իսպանացի պաշտպանը:

Ալեիշ Վիդալը ավարտված մրցաշրջանում խաղացել է 6 հանդիպում Պրիմերայի շրջանակներում՝ աչքի ընկներով 2 գոլով և 2 գոլային փոխանցմամբ, նաև պաշտպանի հաշվին կա երկրի գավաթում անցկացրած 4 հանդիպում, որտեղ նա խփել է 1 գոլ: