Single Blog Title

This is a single blog caption

Ալեգրի. «Մեսսին ունակ է հրաշքներ գործել դաշտի 10 սանտիմետրի վրա»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղից առաջ հիացմունքի խոսքեր է ասել «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին:

«Մեսսին այն խաղացողն է, որը գիտի՝ ինչպես վարվել գնդակի հետ այնպես, ինչպես չի կարող ոչ մի այլ խաղացող: Մենք պետք է դիմակայենք նրան որպես մեկ ամբողջություն: Եթե ողջ թիմը չաշխատի, նրան դժվար կլինի կանգնեցնել:

Մեսսին ունակ է անհավանական բաներ անել դաշտի 10 սանտիմետրի վրա»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Barcastuff-ի թվիթթերի էջը: