Single Blog Title

This is a single blog caption

Ալբան, Բուսկետսը, Պիկեն, Շակիրան.. ովքե՞ր են հրավիրված Սերխիո Ռամոսի հարսանիքին

Սերխիո Ռամոսն ու իր ընտրյալը՝ Պիլար Ռուբյոն, հունիսի 15-ին կամուսնանան:

Արարողությունը կկայնա Սևիլյայի Սուրբ Մարի տաճարում:

33-ամյա ֆուտբոլիսի հարսանեկան արարողության հյուրերի ցանկում են «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, թիմակիցներ Լուկա Մոդրիչը, Կեյլոր Նավասը և Լուկաս Վասկեսը:
Ինչպես նաև Իսպանիայի հավաքականի թիմակիցներ Ժորդի Ալբան իր կնոջ՝ Ռոմարի Վենտուրայի հետ, Սերժի Բուսկետսն իր կնոջ՝ Ելենա Գալերոյի հետ և Ժերար Պիկեն ու Շակիրան:

Իսպանիայի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նույնպես ներկա կլինի, իսկ ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեն բաց կթողնի միջոցառումն անձնական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ Ռամոսն ու Ռուբյոն հանդիպում են 2012 թվականից: Նրանք ունեն 3 երեխա՝ Սերխիո կրտսերը, Մարկոն և Ալեխանդրոն: