Single Blog Title

This is a single blog caption

Ալբա. «Մեսսիի հետ խաղալն առավելություն է»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան նշել է, որ իր համար մեծ պատիվ է Լիոնել Մեսսիի հետ մի թիմում խաղալը: Ընթացիկ մրցաշրջանում Ալբան 7 գոլային փոխանցում է կատարել արգենտինացուն:

«Մեսսին պատմության և ժամանակակից ֆուտբոլի լավագույն խաղացողն է. նա զգալիորեն գերազանցում է մնացած բոլորին: Նրա հետ խաղալն առավելություն է: «Բարսելոնայի» երկրպագուները ևս պետք է դա շռայլություն համարեն: Նա արդեն 12 տարի է«Բարսելոնայում» խաղում է տպավորիչ մակարդակով: Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին շատ ավելի անհավանական է »,- Ալբայի խոսքերն է մեջբերում A Bola-ն: