Single Blog Title

This is a single blog caption

Ալբա. «Դեմբելեն ավելի արագ է, քան ես: Նա հրաշալի խաղացող է»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է թիմի նորեկ Ուսման Դեմբելեի մասին: Իսպանացին կարծում է, որ ֆրանսիացուն մեծ ապագա է սպասվում:

«Դեմբելեն հարվածում է երկու ոտքերով և ունի մեծ արագություն: Իհարկե, Բունդերսլիգայում մի փոքր այլ էր, սակայն Դեմբելեն շուտ է հարմարվում: Ժամանակ է հարկավոր, նա երիտասարդ է, սակայն նա հիմա էլ հիանալի ֆուտբոլիստ է: Կարծում եմ, նա ինձանից արագ է: Մենք դա չենք ստուգել, սակայն ես այդպես եմ կարխում», — Ալբայի խոսքրեն է փոխանցում Sport.es-ը: