Single Blog Title

This is a single blog caption

Ալան Ձագոև. «Ռոնալդուն սպանության մեքենա է, իսկ Մեսսին՝ արվեստ»

ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալան Ձագոևը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Վերջին 7 տարում նրանք միմյանց են փոխանցում «Ոսկե գնդակը», և դա արդարացի է: Նրանք շատ են  խփում և հաղթում: Պորտուգալիան, օրինակ, հաղթեց Եվրո-2016-ում, Ռոնալդուն լավ հանդես եկավ Չեմպիոնների լիգայում, հաղթեց այն, հետևաբար՝ հենց նա ստացավ «Ոսկե գնդակը»:

Եթե համեմատենք նրանց, ապա ինձ համար Մեսսին ավելի լավն է: Եղել է և կմնա: Նա այլմոլորակային է: Նա կարող է ամբողջ խաղին քայլել, բայց 3 գոլ խփել և կատարել 2 գոլային փոխանցում:

Կրիշտիանուն ավելի շատ մեքենա է, սպանության մեքենա, որը ոչնչացնում է, իսկ Մեսսին՝ արվեստ է»,- ասել է Ձագոևը Россия 24-ի եթերում: