Single Blog Title

This is a single blog caption

Այսօր Մեսսին կարող է նոր սահման հաղաթահարել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից պահանջվում է խփել երկու գոլ՝ հաղթահարելու համար Չեմպիոնների Լիգայում 100 գոլի սահմանագիծը, հիշեցնում է Mundo Deportivo-ն։

Այժմ Մեսսին Չեմպիոնների Լիգայում իր հաշվին ունի գրանցած 98 գնդակ, իսկ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրշտիանու Ռոնալդուն է՝ խփած 117 գոլով։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին խփել է 4 գոլ, որից 2-ը՝ Թուրինի «Յուվենտուսին», մեկական գնդակ էլ՝ «Օլիմպիակոսին» և «Չելսիին»։