Single Blog Title

This is a single blog caption

Այլընտրանք Գրիզմանին. Մեսսիի խորհուրդը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանից մերժում ստանալուց հետո «Բարսելոնան» սկսել է հարձակումն ամրապնդելու այլ տարբերակներ դիտարկել:

Mirror-ը գրում է, որ կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին ակումբի ղեկավարներին խորհուրդ է տվել գնել «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահին:

Եթե ֆրանսիացուն հրաժարագինը վճարելով նրան հնարավոր էր ձեռք բերել 100 միլիոն եվրոյով, ապա վերլուծաբանների կարծիքով եգիպտացու տրանսֆերը կարժենա նվազագույնը 160 միլիոն եվրո: