Single Blog Title

This is a single blog caption

«Այաքսը» «Բարսելոնայից» 110 միլիոն է պահանջել երկու ֆուտբոլիստների համար

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտին ու հենակետային կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:

El Mundo Deportivo-ն հայտնում է, որ ամստերդամցիները 18-ամյա Դե Լիգտի համար 60 միլիոն եվրո են պահանջել, իսկ 18-ամյա Դե Յոնգի` 50:

Կատալոնական ակումբը ծրագրում էր այդ հոլանդացիներին ձեռք բերել մեկ տարի անց, սակայն տրանսֆերային շուկայում նրանց նկատմամբ հետաքրքրության բարձրացումը «բլաուգրանային» ստիպել է շտապել: Դե Յոնգի համար արդեն 35 միլիոն է առաջարկվել: