Single Blog Title

This is a single blog caption

Ագիրե. «Այդ չարագործն անընդհատ փախչում է, եթե Մեսսիին 10 գնդակ տաք՝ նա 11 գոլ կխփի»

«Լեգանեսի» գլխավոր մարզիչ Խավյեր Ագիրեն խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի մասին:

«Գաղափար չունեմ, թե ինչպես կանգնեցնել Մեսսիին, քանի որ, իմ թիմերին երբեք չի հաջողվել անել դա: Գուցե միայն ոչ-ոքի ենք կարողացել կորզել: Ես ապշած եմ: Տուգանայինը նրա համար կարծես 11 մետրանոց հարված լինի: Իմ օգնականներից մեկն առաջարկեց Մեսսիի տուգանայինների ժամանակ պատ չկանգնեցնել: Ես նրան ասեցի. «Լսիր, եթե Մեսսիին կանգնեցնեմ տուգանային հրապարակի առջևում մեր դարպասապահ Կուելյարի դիմաց և նրան 10 գնդակ տամ, ապա նա 11 գոլ կխփի:

Մենք շատ ենք դիտարկել նրա տուգանայիններին դիմակայելու տարբերակները: 20 հազար տարբերակ… մեկին կանգնեցնենք դարպասաջողի մոտ, մյուսն էլ կպառկի խոտածածկին: Բայց ամենատրամաբանական տարբերակն այն է, որ խուսափենք անցանկալի խախտումներից: Բայց միևնույն ժամանակ այդ տարբերակն անհնար է, քանի որ այդ չարագործն անընդհատ փախչում է մեր խաղացողներից»,- ասել է Ագրիրեն Cadena SER-ի հետ զրույցում:

«Լեգանեսը» կհանդիպի «Բարսելոնային» Լա Լիգայի 14-րդ տուրում: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին: