Single Blog Title

This is a single blog caption

[ԱՂԲՅՈՒՐ] Մեսսիի ու Պիկեի միջև կոնֆլիկտ է եղել «Բարսայի» մարզման ժամանակ

AS-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և պաշտպան Ժերար Պիկեի միջև կոնֆլիկտ է եղել թիմի մարզման ժամանակ:

Վիճաբանությունը եղել է նախորդ երեքշաբթի՝ առավոտյան մարզման ժամանակ: Խաղացողներից մեկին դուր չի եկել մյուսի թեթևամիտ վարքը: Ֆուտբլիստները վիճել են և խոսել բարձր տոնայնությամբ: Ընդհարումից հետո նրանք հանգստացել են:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը հետ է մնում Լա Լիգայի առաջատար «Ռեալից» 3 միավոր: