Single Blog Title

This is a single blog caption

[ԱՂԲՅՈՒՐ] Դեմբելեն վնասվածք է ստացել «Բարսելոնայի» մարզման ժամանակ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն հերթական վնասվածքն է ստացել։

Ինչպես փոխանցում է AS-ը, ֆրանսիացին լքել է «Բարսայի» մարզումը, քանի որ ցավ է զգացել ազդրի վերին հատվածում։ Նշենք, որ կիսապաշտպանը գտնվում էր նախորդ վնասվածքից վերականգման վերջանական փուլում։

Հիշեցնենք, որ Դեմբելեն վնասվածք էր ստացել ՉԼ-ի խմբային փուլի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղի ժամանակ։ Ֆուտբոլիստը վնասել էր ազդրի մկանները։