Single Blog Title

This is a single blog caption

[Աղբյուր]«Բարսելոնան» փոխարինող է գտել Էռնեստո Վալվերդեին

«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Սասուոլոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է Sport.es-ը` հղում կատարելով Corriere dello Sport-ին։

Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբի ներկայացուցիչները երկար ժամանակ է հետևում են «Սասուոլոյի» խաղին։ «Բարսելոնային» դուր է գալիս Դե Զերբիի թիմի հարձակվողական ոճը։

«Բարսելոնայում» Դե Զերբին կարող է փոխարինել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին։ Վերջինիս պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2019 թվականին։