Single Blog Title

This is a single blog caption

Աղբյուր. Վալվերդեն «Բարսային» խնդրել է ակտիվ աշխատել տրանսֆերային շուկայում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստ Վալվերդեն կատալոնական ակումբին խնդրել է ավելի ակտիվ աշխատել տրանսֆերային շուկայում:

Ինչպես հաղորդում է AS-ը՝ «կապտանռնագույնների» մարզիչը դժգոհ է այն հանգամանքից, որ ամռանը չկարողացավ ձեռք բերել ևս մեկ կենտրոնական պաշտպանի: Հետևաբար, նա ցանկանում է, որ այս բացը լրացվի ձմռանը:

Նշենք, որ բացի կենտրոնական պաշտպանից, իսպանական գրանդը նախատեսում է հունվարին ձեռք բերել նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլիպե Կոուտինյոյին: