Single Blog Title

This is a single blog caption

Աղբյուր. Մեսսին «Բարսայի» ղեկավարությանը առաջարկել է վաճառել Դեմբելեին և գնել մեկայլ ֆրանսիացի ֆուտբոլիստին

Ինչպես հաղորդում է Diario Gol-ը՝ Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» ղեկավարությանը առաջարկել է վաճառել Դեմբելեի տրանսֆերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Արգենտինացին հավատում է, որ այդ տրանսֆերից ձեռք բերված գումարով հնարավոր կլինի ձեռք բերել «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:

Ենթադրվում է, որ կատալոնացիները 100 մլն եվրո կառաջարկեն ֆրանսիացի աստղին ձեռք բերելու համար:

Տեղափոխությունից հետո առաջին մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայում» չափից ավելի շատ վնասվածքներ ստացավ և դա է պատճառը, որ վերջինս Պրիմերայում մասնակցել է ընդամենը չորս հանդիպման: