Single Blog Title

This is a single blog caption

Աղբյուր. «Բարսելոնան» հետաքրքրվում է «Յուվենտուսի» ֆուտբոլիստով

Լրագրող Ադրիան Սանչեսը հայտնում է, որ «Բարսելոնան» հետաքրքրվում է Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով:

Կատալոնական ակումբը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությանը կենտրոնը հաջորդ մրցաշրջանի համար, քանի որ ընթացիկ մրցաշրջանի վերջում, ամենայն հավանականությամբ, թիմի կհեռանա Անդրես Ինյեստան:

28-ամյա Պյանիչը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 38 խաղի՝ դառնալով 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: