Single Blog Title

This is a single blog caption

Աղբյուր. «Բարսելոնան» համաձայնության է հասել «Գրեմիոյի» 21-ամյա կիսապաշտպանի հետ

«Բարսելոնան» շարունակում է աշխատանքները բրազիլական «Գրեմիոյի» երիտասարդ կիսապաշտպան Արթուրի տրանսֆերը իրականացնելու գործում:

Ինչպես հայտնում է El Mundo Deportivo պարբերականը, կատալոնական ակումբը համաձայնեցրել է տրանսֆերի բոլոր պայմանները ֆուտբոլիստի գործակալի հետ, հիմա «Բարսային» մնում է համաձայնության հասնել «Գրեմիոյի» հետ, քանի որ 21-ամյա ֆուտբոլիստի իրավունքների 60%-ը պատկանում է բրազիլական ակումբին, ֆուտբոլիստի իրավունքների 20%-ը պատկանում է հովանավոր Չալսո Ռիգոյին, իսկ մնացած 20%-ը պատկանում է ֆուտբոլիստի ընտանիքին:

Պայմանավորվածության համաձայն Արթուրը 2018 թվականը կանցկացնի Բրազիլիայում, իսկ 2019թ -ի հունվարին կտեղափոխվի «Բարսելոնա»:

«Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստի համար «Գրեմիոյին» վճարել 25 մլն եվրո, սակայն բրազիլական ակումբը պահանջում է ոչ պակաս քան 30 մլն եվրո: