Single Blog Title

This is a single blog caption

Աղբյուր. «Բարսան» Դե Վրեյին կարող է ձեռք բերել մինչև հունվարի ավարտը

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Լացիոյի» պաշտպան Ստեֆան Դե Վրեյի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Համաձայն հրատարակչության՝ «կապտանռնագույնները» «արծիվների» պաշտպանի համար մինչև ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը պատրաստ են մոտ 25 մլն եվրոյի առաջարկ ներկայացնել, որը կազմում է խաղացողի հրաժարագինը:

Ընթացիկ մրցաշրջանում Դե Վրեյը «Լացիոյի» կազմում մասնակցել է 25 հանդիպման և խփել 3 գոլ: