Single Blog Title

This is a single blog caption

AFA-ի նախագահը խնդրել է Մեսսիին՝ քիչ խաղաժամանակ ստանալ «Բարսելոնայում»

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիան խնդրել է Մեսսիին՝ նվազեցնել «Բարսելոնայի» կազմում ստացվող խաղաժամանակը, որպեսզի ֆուտբոլիստն ավելի լավ մարզավիճակով մոտենա 2018թ. Աշխարհի առաջնությանը։

«Հույս ունեմ՝ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները Մունդիալին կմոտենան այնպիսի մարզավիճակով, որով այսօր են հանդես գալիս։

Ագուերոն անհավանական խաղ է ցուցադրում, իսկ Մեսսին միշտ լավ է խաղում։ Դա մարզիչների համար շատ կարևոր է։ Մենք արդեն խոսել ենք Մեսսիի հետ, խնդրել ենք հետևել իրեն և ավելի քիչ խաղխժամանակ ստանալ «Բարսելոնայում»»,- Տապիայի խոսքերն է մեջբերում Marca-ն։