Single Blog Title

This is a single blog caption

Աբիդալ. «Բրեյթուեյթը կարևոր դեր է խաղալու «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը մեկնաբանել է Մարտին Բրեյթուեյթի տրանսֆերը:

«Նա մեծ փորձ ունի: Այս հարձակվողը տարբերվում է նրանցից, որոնք մինչև այժմ եղել են այստեղ: Նա բնավորություն ունի, արագություն և ուժ: Այդ ամենը նա ցույց կտա զորեղ մրցակիցների դեմ խաղում:

Վստահ ենք նրա տաղանդի մեջ: Բրեյթուեյթը կարևոր դեր է խաղալու «Բարսելոնայում», չնայած կարող է հանդես գալ միայն Լա Լիգայում»,- Աբիդալի խոսքը մեջբերում է Marca-ն: