Single Blog Title

This is a single blog caption

Աբիդալ. «Արժե, որ Մինան խոսի Վալվերդեի հետ»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը պատասխանել է թիմի 23-ամյա պաշտպան Յեռի Մինայի ապագայի մասին հարցին:

«Կարծում եմ՝ արժե, որ Յեռին խոսի մարզչի հետ: Այլևս ոչինչ ասել չեմ կարող: Նա գերազանց աշխարհի առաջնություն է անցկացրել, մենք նրան վստահում են, բայց ամեն ինչ դեռ կարող է պատահել: Նա պետք է ամեն ինչ մարզչի հետ որոշի»,- Աբիդալի խոսքերն է մեջբերում Marca-ն: