Single Blog Title

This is a single blog caption

ABC. Գրիզմանը որոշել է մնալ «Ատլետիկոյում»

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել է կարիերան շարունակել իր ներկայիս թիմում: Նա այդ մասին ասել է իր հարազատներին:

ABC-ն վստահեցնում է, որ ֆրանսիացին շուտով «Բարսելոնայի» հայտնելու է, որ մերժում է նրա առաջարկը:

Աղբյուրը հայտնում է, որ Գրիզմանի որոշման վրա ազդել է կնոջ ու քրոջ կարծիքները, որոնք իրենց երջանիկ են զգում Մադրիդում:

Բացի այդ, 27-ամյա ֆուտբոլիստի «մաքուր» աշխատավարձը բարձրանալու է մինչև 20 միլիոն եվրո, ինչը հինգ միլիոնով ավելի է կատալոնացիների առաջարկից: