Single Blog Title

This is a single blog caption

Կտրել մազերը՝ որպես շնորհակալության ժեստ. 9 փաստ՝ օրվա հոբելյարի մասին

Հունվարի 24-ին կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը նշում է ծննդյան 30-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորանքներին միանում է նաեւ Penya Blaugrana Yerevan-ի թիմը:

Ձեզ ենք ներկայացնում 9 հետաքրքիր փաստ՝ օրվա հոբելյարի մասին.

1. Լուիս Սուարեսը կրում է «հրաձիգ» (El pistolero) մականունը
2. Սուարեսը սկզբում ուներ երկար մազեր, սակայն նրա կինը` Սոֆիան, խորհուրդ տվեց Լուիսին կտրել մազերը: Պատճառը հետևյալն էր. այդ ձևով Սուարեսը յուրօրինակ շնորհակալություն կհայտներ «Այաքսին», որ նրան են վստահել ավագի թևկապը:
3. Սուարեսը ծնվել է 1987 թվականի հունվարի 24-ին` նույն օրը, երբ ծնվել են դերասանուհի Միշել Բարթոնը և երաժիշտ Ջուլս Հոլանդը:
4. Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային կոմիտեն 2010 թվականին Լուիսին կոչել է լավագույն ռմբարկու:
5. Նրա արտաքինում լավ ընդգծված են սուր ականջները, ինչի պատճառով Սուարեսը հայտնվել է հոլանդական լսողական ապարատների մասին գովազդում:
6. Ուրուգվայցի վամպիրը` ինչպես անվանում է նրան մամուլը, հայտնի է նրանով, որ կծել է իր մրցակիցներին խաղի ժամանակ:
7. Մի անգամ Ուրուգվայի առաջնությունում Սուարեսը գլխով հարվածել է մրցավարին:
8. Պրիմերայում Սուարեսը 6 խաղում կարողացել է խփել 17 գոլ`այդ թվում նա դարձել է 2 պոկերի և 2 հեթ-տրիկի հեղինակ:
9. Սուարեսը Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: Նա Ուրուգվայի կազմում դարձել է 47 գոլի հեղինակ: