Single Blog Title

This is a single blog caption

7 Ֆուտբոլիստ, որոնց կարիերան փրկեց «Բարսելոնան»

Football Daily-ին անդրադարձ կատարելով «Բարսելոնային»՝ ներկայացրել է այն 7 ֆուտբոլիստներին, որոնց կարիերան փրկել է «Բլաուգրանան»:

7. Ժերար Պիկե

«Մանչեսթեր Յունայթեդում»  անցկացված 4 տարիների ընթացքում Պիկեն դաշտ դուրս եկավ միայն 23 անգամ: «Բարսելոնան»  ընդհամենը 5 միլիոն ֆունտի դիմաց վերադարձրեց Պիկեին Կատալոնիա: Արդյունքում Պիկեն արդեն 10 տարի է ինչ հանդես է գալիս «Բարսելոնայում»՝ անցկացնելով 400-ից ավելի հանդիպում «Բլաուգրանայի» մարզաշապիկով: Պիկեն  ամենատիտղոսակիր և հաջողակ ֆուտբոլիստներից մեկն է աշխարհում:

Real Sociedad v Barcelona - La Liga

6. Յայա Տուրե

Հիասթափեցնելով բոլորին «Մոնակոյում»՝ Յայա Տուրեն կորցրել էր իր տեղը թիմի մեկնարկային կազմում: Հենց «Բարսելոնայում» էր, որ Յայա Տուրեն ցույց տվեց իր ողջ ներուժը, և արդյունքում աստղաբաշխական գումարների դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», իսկ «Բարսելոնան»  նրա վաճառքից 20 միլիոն եվրո ստացավ:

Image result for yaya toure barcelona

5. Լիոնել Մեսսի

Վաղ տարիքում նրա մոտ հայտնաբերվել էր աճի հորմոնի խանգարում, իսկ արգենտինական ակումբները բավականաչափ միջոցներ չունեին, որպեսզի իրենց վրա վերցնեն Լեոյի բուժման ծախսերը: Սկզբում տատանվելով՝ «Բարսելոնան»  իր վրա վերցրեց ֆուտբոլիստի բուժման ծախսերը, իսկ ինչ եղավ հետո,  արդեն պատմություն է:

Image result for lionel messi

4. Պաուլինյո 

Պաուլինյոն ծաղրի առարկա էր դարձել «Տոտենհեմում»  իր մրցելույթների համար, և «Բարսելոնան»  ցնցեց աշխարհը ձեռք բերելով բրազիլացուն, իսկ հիմա բոլորն ականատես են լինում բրազիլացու կարիերայի լավագույն մրցաշրջանին: Պաուլինյոն ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ գոլ է խփել, քան Բենզեման և Ռոնալդուն:

Barcelona v Deportivo La Coruna - La Liga

3. Լուիս Սուարես

Իր հակասական և կոնֆլիկտային պահվածքի պատճառով Սուարեսը պարբերաբար հայտնվում էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բայց «Բարսելոնա»  տեղափոխությունից հետո Սուարեսը վերականգնեց իր իմիջը, իսկ նրա պայմանագրում առկա է կետ «չկծելու» մասին:

Barcelona v Celta Vigo - Copa Del Rey

2. Սամուել Էտո’Օ

Թեև ողջ Կամերունը մեծ հույսեր էր կապում երիտասարդ Էտո’Օ-ի հետ, բայց նա այդպես էլ իրեն դրսևորելու հնարավորություն չստացավ Մադրիդի «Ռեալում»: «Մալյորկայում»  նրա տպավորիչ ելույթներից հետո «Բարսելոնան»  ձեռք բերեց իր սկզբունքային մրցակցի նախկին ֆուտբոլիստին: Կատալոնական ակումբ տեղափոխվելով՝ Էտո’Օ-ն ցնցեց աշխարհը՝ 199 խաղում դառնալով 130 գոլի հեղինակ:

Image result for samuel eto'o barcelona goals1. Էրիկ Աբիդալ

2011 թվականին Աբիդալի մոտ բժիշկներն ախտորոշեցին լյարդի քաղցկեղ: «Բարսելոնան»  և նրա երկրպագուներ պարբերաբար աջակցում էին Աբիդալին՝ մոտիվացնելով նրան չհրաժարվել ֆուտբոլիստի իր կարիերայից: Եվ, իհարկե, ոչ ոք չի մոռանա այն պահը, երբ Պույոլը Աբիդալին զիջեց Չեմպիոնների լիգայի գավաթն առաջինը բարձրացնելու իրավունքը:Image result for eric abidal barcelona