Single Blog Title

This is a single blog caption

7 էական էպիզոդ՝ ՊՍԺ-ում Նեյմարի անցկացրած առաջին 100 օրվանից

Ուղիղ 100 օր առաջ ՊՍԺ-ն հայտարարեց ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի մասին: 222 մլն եվրոյի դիմաց Նեյմարը հեռացավ «Բարսելոնայից»: Ներկայացնում ենք 7 կարեւոր պահեր, որոնք տեղի են ունեցել այս 100 օրվա ընթացքում:

1. Շնորհանդեսը

Նեյմարին ներկայացրեց ակումբի նախագահ Ալ-Խելաիֆին: Բրազիլացին ասաց. «Ես նոր մարտահրավերներ ունեմ եւ ցանկանում եմ օգնել ՊՍԺ-ին պատմություն կերտել: Չեմ եկել այստեղ աստղ լինելու համար»:

2. Նորամուտը

Նեյմարը նորամուտը նշեց «Գենգամի» դեմ խաղում: Խփեց մեկ գոլ եւ կատարեց երկու գոլային փոխանցում:

3. Քննադատությունը «Բարսայի» ղեկավարությանը

Նեյմարը չէր մոռացել «Բարսելոնայի» մասին: «Կամպ Նոուի» հանդերձարանում նա լավ ընկերներ ուներ, բայց նույնը չէր կարելի ասել ղեկավարների մասին: Նա երկար չսպասեց եւ հայտարարեց, որ «Բարսելոնան» արժանի է ավելի լավ ղեկավարության:

4. Կավանիի հետ միջադեպը

ՊՍԺ-ի հանդերձարանում լավ մթնոլորտն ավարտվեց 11 մետրանոցի միջադեպից հետո: «Լիոնի» դեմ խաղում Նեյմարն ու Կավանին վիճեցին ստանդարտն իրացնելու համար: Ուրուգվայցին հաղթեց, սակայն վրիպեց: Մեկ շաբաթ հետո նա հայտարարեց, որ կարիք չկա ընկերություն անել Նեյմարի հետ:

5. Կարմիր քարտը

Նեյմարն իր նեգատիվ պահվածքը ցույց տվեց նաեւ խաղադաշտում: «Մարսելի» դեմ խաղում նա երկրորդ դեղինը ստացավ եւ հեռացվեց դաշտից: Հաշիվը 1:1 էր, սակայն Կավանին կարողացավ հաղթանակ պարգեւել թիմին վերջին րոպեներին:

6. ՄՍՆ-ն

Նեյմարը չի թաքցնում լավ հարաբերությունները նախկին թիմի երկու հարձակվողների՝ Մեսսիի եւ Սուարեսի հետ: Հանգստյան օրերից մեկը նա օգտագործեց «Բարսելոնայի» մարզաբազա այցելելու համար: Ասում են, որ նա անգամ ասել է, որ փոշմանել է ՊՍԺ տեղափոխվելու համար:

7. Արցունքները

Նեյմարը չդիմացավ այս շաբաթ: Նրա նկատմամբ գործադրվում է ահռելի ճնշում, որի արդյունքում նա չկարողացավ զսպել արդյունքները Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի հետ ասուլիսի ժամանակ: