Single Blog Title

This is a single blog caption

270 մլն եվրո. ՊՍԺ-ն սուպերառաջարկ է պատրաստում «Բարսելոնային»

Նախորդ ամռանը 222 մլն եվրոյով գնելով Նեյմարի տրանսֆերը, ֆրանսիական ՊՍԺ-ն այս անգամ ուշադրությունը սևեռել է «Բարսելոնայի» մեկ այլ աստղի՝ Ֆիլիպե Կոուտինյոյի վրա: Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն՝ փարիզյան ակումբը սուպերառաջարկ է կատարելու՝ «Բարսելոնային» 270 մլն եվրո առաջարկելով բրազիլացու համար:

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին դիտարկում է Կոուտինյոյին որպես Նեյմարին փոխարինող, քանի որ վերջինս կարող է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: